+374 99 28 38 32 [email protected]
Գլխավոր »Լուրեր

Ինչո՞ւ ապագա ծնողները պետք է պահպանեն պորտալարային արյունը

2020 Մար 20, Ուրբաթ


Համաշխարհային բժշկական միությունը հորդորում է սեփական ընտանիքի կամ դոնորության համար  պահպանել պորտալարային արյունը` հասարակական բանկերում: Այդպիսի կենսաբանական պաշարները` արյունաստեղծ ցողունային բջիջները, օպերատիվ կերպով  օգտագործելու հնարավորություն են բարդ հիվանդությունների կոմպլեքս թերապիայում, օրինակ` օնկոհեմատոլոգիայում:

Միջազգային համագործակցության համար 1998 թ. ստեղծվեց համակարգ, որը միավորում է ԱՄՆ-ի, Եվրոպայի, Իսրայելի, Ճապոնիայի և Ավստրիայի տարածքներում գործող հասարակական բանկերը (NetCord): Պորտալարային արյան դոնորների համատեղման երկրորդ խոշոր կառույցը` Bone Marrow Donors Woldwide, BMDW, տեղեկատվություն է պահում և՛ ոսկրածուծային դոնորների, և՛ պորտալարային արյան դոնորների վերաբերյալ:

Աշխարհում գործում են պորտալարային արյան 600-ից ավելի մասնավոր և հասարակական բանկեր, կատարված են բազմաթիվ կլինիկական հետազոտություններ: Շարունակվում են ցողունային բջիջների օգտագործման հետազոտությունները նյարդաբանական հիվանդությունների, դիաբետի, Այցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությունների, ողնուղեղի ախտահարումների, սրտի արատների, անպտղության, լսողության կորստի և այլ խնդիրներ թերապիայում:  

Յուրաքանչյուր օր աշխարհում կատարվում են հեմոպոետիկ ցողունային բջիջների տրանսպլանտացիայի մինչև 50000 վիրահատություններ: Դրանց համար օգտագործվում են ոսկրածուծ, պորտալարային կամ պերիֆերիկ արյուն:

Աշխարհում հայտնի է CorD ծրագրի մշակումը և ներդրումը, երբ պորտալարային արյունն օգտագործվում է նորածինների մոտ կյանքի առաջին ժամերին սրտի վիրահատություններ կատարելու համար:

Վերջին 10 տարիներին հաճախորդներն առավել հաճախ վերցրում են պորտալարային արյան դեպոզիդներ` տարբեր հիվանդությունների համար, որոնցից են զարգացման կանգը, հեպատիտ C-ն, շաքարային դիաբետը, մանկական ուղեղային պարոզը և աուտիզմը: Նյարդավիրաբույժները սկսել են օգտագործել պորտալարային արյունը spina bifida-ով փոքրիկների վիրահատությունների ժամանակ:

Սկզբնաղբյուր. hemafund.com

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 99 28 38 32

[email protected]